ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԱԼԵՔ ԳՐԻԳՈՐԻԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Ծնվել է 1962թ. ապրիլի 1-ին, Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում:
1982թ. ավարտել է Երևանի ավտոճանապարհային տեխնիկումը:
1982-1984թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1984թ. հուլիսի 5-ից ծառայության է անցել ՆԳՆ մարմիններում:
1992թ. սեպտեմբերի 16-ին նշանակվել է Ստեփանակերտի ՆԳ բաժնի ՃՊԾ ավագ տեսուչ, ուներ միլիցիայի լեյտենանտի կոչում:
Ծառայության ընթացքում արժանացել է շնորհակալագրերի և դրամական պարգևների:
Զոհվել է 1994թ. մարտի 6-ին, Ֆիզուլիի շրջանում մղված պաշտպանական մարտերի ընթացքում:
2002թ. մայիսի 8-ին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: