ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՍԼԱՎԻԿ ՅՈՒՐԻԻ ՆԵՐՍԵՍՅԱՆ
Ծնվել է 1957թ. հունվարի 25-ին, Մարտակերտ քաղաքում:
1975-1977թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1980թ. սեպտեմբերի 30-ից ծառայության է անցել ՆԳՆ մարմիններում, միլիցիայի սերժանտից հասնելով միլիցիայի կապիտանի կոչման:
1986թ. ավարտել է ՍՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցը:
1992թ. հուլիսի 27-ին նշանակվել է ՆԳ Մարտակերտի շրջբաժնի պետի պաշտոնակատար:
Ծառայության ընթացքում պարգևատրվել է «Երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով, արժանացել` շնորհակալագրերի, դրամական պարգևների և պատվոգրերի:
Զոհվել է 1992թ. օգոստոսի 19-ին, Մեծ շեն գյուղում մղված պաշտպանական մարտերի ընթացքում:
1999թ. սեպտեմբերի 2-ին հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: