ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԳԵՎՈՐԳ ԿԱՌԼՈՍԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ծնվել է 1968թ. մայիսի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում:
1985թ. ավարտել է Ստեփանակերտ քաղաքի N 3 դպրոցը:
1986-1988թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1988-1990թթ. սովորել և ավարտել է Ստեփանակերտի գյուղտեխնիկումի «Մեխանիզացիա» բաժինը:
1994թ. հունվարի 25-ից ծառայության է անցել ԼՂՀ ՆԳՆ պետավտոտեսչությունում որպես ՃՊԾ տեսուչ:
Ուներ միլիցիայի կրտսեր սերժանտի կոչում:
1994թ. փետրվարի 16-ին նահատակվել է Ֆիզուլիի շրջանում մղված պաշտպանական մարտերի ընթացքում:
2002թ. մայիսի 8-ին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: