ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՄՈՎՍԵՍ ՇԱՎԱՐՇԻ ՕՀԱՆՅԱՆ
Ծնվել է 1958թ. սեպտեմբերի 20-ին, Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում:
1975-1980թթ. ուսանել և ավարտել է Երևանի ճանապարհային տեխնիկումը:
1976-1978թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1982թ-ից որպես միլիցիոներ ծառայության է անցել ԼՂԻՄ ՆԳ վարչության պահպանության բաժնում, ուներ միլիցիայի ավագ լեյտենանտի կոչում:
1991թ. աշխատել է որպես Ասկերանի շրջբաժնի միլիցիայի տեղամասային տեսուչ:
Ծառայության ընթացքում պարգևատրվել է «Երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով, արժանացել` շնորհակալագրերի և դրամական պարգևների:
Անհայտ կորել է 1992թ. հոկտեմբերի 22-ին: