ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՅՈՒՐԻ ՆԱՊՈԼԵՈՆԻ ՔԱՐԱՄՅԱՆ
Ծնվել է 1954թ. հուլիսի 8-ին, Ստեփանակերտ քաղաքում:
1972-1974թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը:
1984թ. սեպտեմբերի 24-ից ծառայության է անցել որպես ՆԳՆ քարտուղարության ռեժիմի տեսուչ:
1990թ. հոկտեմբերի 22-ին նշանակվել է ՆԳ Վարչության քարտուղարության պետ:
Ուներ ներքին ծառայության կապիտանի կոչում:
Ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման համար արժանացել է մի շարք խրախուսանքների և շնորհակալագրերի:
Զոհվել է 1992թ. հունիսի 16-ին, Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղի պաշտպանական դիրքերում:
Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալով: