ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԻԳՈՐ ՊԱՎԵԼԻ ԲԱՂՈՒՆՑ
Ծնվել է 1963թ. փետրվարի 17-ին, Մարտակերտ քաղաքում:
1980թ. ընդունվել և 1985թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը:
1991թ. մայիսի 25-ից ծառայության է անցել ՆԳ Մարտակերտի շրջբաժնում որպես տեղամասային տեսուչ:
Ծառայության ընթացքում արժանացել է շնորհակալագրերի, ուներ միլիցիայի ավագ լեյտենանտի կոչում:
Զոհվել է 1992թ. օգոստոսի 18-ին, Մեծ շեն գյուղի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ընթացքում:
1999թ. հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: