Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 14.08.2022 Արխիվ

11.07.2022 14:44

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 04.07.2022-10.07.2022թթ

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 04.07.2022-10.07.2022թթ
56 հաղորդում, 31 հանցագործություն, ճանապարհատրանսպորտային 26 պատահար. ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը.
 
2022 թվականի հունիսի 4-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 56 հաղորդում:
 
Նախորդ շաբաթների համեմատ նվազել է հանցագործությունների՝ միաժամանակ պատահարների թիվը: 56 հաղորդումներից 31-ը՝ հանցագործությունների վերաբերյալ է, դրանցից 29-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խուլիգանության 1, անձնական ունեցվածքի գողության և ապօրինի ծառահատման երկուական դեպքեր: Վիճաբանությունների և միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ ստացված 10 հաղորդումներից 9-ը՝ ոստիկանության ծառայողների կողմից ևս բացահայտվել է:
 
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 9 քաղաքացի:
 
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված շուրջօրյա աշխատանքի արդյունքում՝ թմրամիջոցների 2 դեպք է բացահայտվել: Շրջանառությունն արգելված թմրանյութերի, դրանց աճեցման և իրացման գործընթացը կանխելու ուղղությամբ՝ իրավապահ մարմինները հստակ աշխատանք են իրականացնում:
 
Ոստիկանության ծառայողների և Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնության կայանի բուժանձնակազմի արհեստավարժ աշխատանքի շնորհիվ՝ Ստեփանակերտ քաղաքում ինքնասպանության մեկ փորձ է կանխվել:
 
Մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 22-ը՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմնական:
 
Ոստիկանության պետի հրամանով հուլիսի 7-ին Ստեփանակերտ քաղաքում իրականացվել են հատուկ միջոցառումներ: Բացահայտվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 36 դեպք, 17 վարորդ եղել է անսթափ վիճակում, 240-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Շաբաթվա տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի։ Հուլիսի 9-ին մահվան ելքով ՃՏՊ է գրանցվել Մարտունու շրջանում: Սոս համայնքի 21-ամյա բնակիչը վարելով «ԳԱԶ- 24» մակնիշի ավտոմեքենան՝ Մարտունի-Ճարտար-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վերջինս տեղում մահացել է:
 
Հանրապետության տարածքում հանցատեսակները նվազագույնի հասցնելու և հասարակական կարգն ապահովելու ուղղությամբ՝ ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն աշխատում են շուրջօրյա ռեժիմով:
 
Տեղեկատու հեռախոսահամարներ- 1-02, /047/940207