ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.08.2022 11:31
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 15.08.2022-21.08.2022թթ.

2022 թվականի օգոստոսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 59 հաղորդում, որից 46-ը՝ հանցագործությունների վերաբերյալ: Ոստիկանության ծառայողների շուրջօրյա համակարգված աշխատանքի շնորհիվ՝ դրանցից 42 -ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է անձնական ունեցվածքի գողության մասով ստացված հաղորդումները: Գրանցվել է 2 դեպք, անփոփոխ է մնացել վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի թիվը: Ստացված է 4 հաղորդումները բացահայտվել են:
Յոթ օրվա ընթացքում գրանցվել է խարդախության և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր, գույքի դիտավորությամբ ոչնչացման 3 դեպք:
Շարունակվում է շրջանառությունն արգելված թմրամիջոցների աճեցման և իրացման դեմ պայքարը: Քրեական հետախուզության վարչությունը և տարածքային ստորաբաժանումների ծառայողները մեկ շաբաթվա ընթացքում այս մասով հայտնաբերել են 5 դեպք:
Հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ՝ ոստիկանության ծառայողները համագործակցում են Արցախի Հանրապետության իրավապահ բոլոր գերատեսչությունների հետ և ձեռնարկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:
Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը:
Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 20-ը՝ նյութական վնասով, 6-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 8 քաղաքացի:
ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 27 դեպք, 19 վարորդ եղել է անսթափ վիճակում, 221-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 8 քաղաքացի:
ՆԳ նախարարության բոլոր ծառայություններն ու ստորաբաժանումները Հանրապետության տարածքում իրականացնում են 24-ժամյա ծառայություն: Գերատեսչության առաքելության հիմքում՝ երկրի ներքին անվտանգության պատշաճ ապահովումն է:
Հետադարձ կապ՝ 1-02, 047 94 02 07: