Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 22.10.2021 Արխիվ

27.09.2021 17:10

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 20.09.2021թ.-26.09.2021թ.

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 20.09.2021թ.-26.09.2021թ.
2021 թվականի սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների 1-02 Հերթապահ մասերում ստացվել է ընդհանուր 70 հաղորդում, որից 49-ը հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 47-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք, բոլորը բացահայտվել են:
 
Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում, ինչպես նաև «Կանեփ-կակաչ-2021» համալիր միջոցառման արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 10 դեպք:
 
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 3, ապօրինի ծառահատման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, շմոլ գազից թունավորման և խարդախության մեկական դեպքեր: Գրանցվել է իշխանության ներկայացուցչի նկատմաբ բռնության մեկ դեպք: Զենք և զինամթերք կամովին հանձնելու համար ոստիկանություն է դիմել 4 քաղաքացի:
 
Շաբաթվա ընթացքում ինքնասպանության կամ ինքնասպանության փորձ կատարելու մեկ դեպք է արձանագրվել: Իսկ Մարտունի քաղաքի իր բնակարանում հայտնաբերվել է Է.Մ.-ի (ծնված 1974թ.) դին՝ նախադաստակներն ածելիով կտրած վիճակում: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
 
Յոթ օրվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, որից 22-ը՝ նյութական վնասով, 8-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 10 քաղաքացի: Ճանապարհային ոստիկանությունը մեկ շաբաթվա ընթացքում ընդունել է 530 գործ: Առանց վարորդական վկայականի մեքենա է վարել 28 վարորդ, 15-ը եղել են անսթափ վիճակում:
 
Ճանապարհային ոստիկանությունը կրկին զգոնության ու սթափության կոչ է անում:
 
Համակարգի ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ: