Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 05.12.2021 Արխիվ

01.11.2021 15:35

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 25.10.2021թ.-31.10.2021թ.

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 25.10.2021թ.-31.10.2021թ.
2021 թվականի հոկտեմբերի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում նախորդ շաբաթվա համեմատ՝ 9-ով ավելացել են իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի թիվը:
 
Ստացվել է ընդհանուր 51 հաղորդում, որից 37-ը հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 35-ն արդեն բացահայտվել է: Անբացահայտ է մնացել ընդամենը 2 հանցագործություն:
 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք: Բոլորը բացահայտվել են:
 
Ոստիկանության ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 1 դեպք:
 
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 10, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հափշտակության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեկական դեպքեր: Կամովին զենք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել մեկ քաղաքացի: Մեկ անձի նկատմամաբ հայտարարվել է հետախուզում:
 
Շաբաթվա ընթացքում կանխվել է ինքնասպանության մեկ դեպք: Հայտնաբերվել է 2 անձի դի: Հոկտեմբերի 31-ին Բերձոր քաղաքի 5-րդ թաղամասի բնակելի տներից մեկում հայտնաբերվել է Խ.Թ.-ի (ծնված 1956թ.) դին: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Վերջինս՝ մեկ օր առաջ հանրապետական բժշկակական կենտրոնից՝ առանց բժիշկների թույլտվության դուրս էր եկել բուժհաստատությունից: Մյուս դեպքը գրանցվել է Մարտակերտ քաղաքում: Հանգամանքները պարզվում են:
 
Հերթապահ մասում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։
 
Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 1 դեպք:
 
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, որից 1-ը՝ մահվան ելքով: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին:
 
Գրանցված ՃՏՊ-ներից 21-ը եղել է նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի:
 
Յոթ օրվա ընթացքում Արցախի տարածքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 17 վարորդ: 11 վարորդ եղել է անսթափ վիճակում, 547-ը գերազանցել է սահմանված արագությունը:
 
Համակարգի բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ: