ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.05.2022 09:51
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը. 02.05.2022-09.05.2022թթ

2022 թվականի մայիսի 2-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության շրջանային և տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ուժեղացաված ռեժիմով շարունակել են հանրապետության տարածքում իրականացնել հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը, միաժամանակ աշխատանքներ տարել հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման ուղղությամբ:
Հերթապահ մասերում իրավախախտումների, հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 53 հաղորդում, որից 49-ը՝ հանցագործությունների մասին:
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 7 հաղորդում, բոլորը բացահայտվել են, մեկական հաղորդումներ է ստացվել բնակարանային գողության, գույքի դիատվորությամբ ոչնչացման և խարդախության մասով:
Ընդհանուր առմամբ հանրապետությունում կատարված հանցագործությունների մասով ստացված 49 հաղորդումից 39-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
ՔՀ վարչությունը համագործակցելով տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ անցած մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել է թմրանյութի ապօրինի շրջանառության 6 դեպք: Իսկ 2022 թվականի հուվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 36 դեպք:
-Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում մայիսի 2-ից 9-նն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, որից 27-ը նյութական վնասով, 3-ը՝ մարմնական, բուժհաստատություն է դիմել 3 քաղաքացի։
Ճանապարհապարեկային ծառայոոթյան կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 29 դեպք, 22 վարորդ եղել է անսթափ վիճակում, 149-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
Մայիսի 9-ի միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանության ստորաբաժանոմները մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ ապահովելով բնակչության ազատ տեղաշարժն ու վարորդների անվտանգ երթևեկությունը։
ՆԳ նախարարության բոլոր ծառայությունները շուրջօրյա աշխատանքով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ: