Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 22.10.2021 Արխիվ

07.09.2021 18:11

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը. 30.08.2021 - 05.09.2021թ.

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը.  30.08.2021 - 05.09.2021թ.

2021 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության 1-02 Հերթապահ մասում հանցագործությունների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 48 հաղորդում, որից 28-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

ծառայողների կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:

Յոթ օրվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 2 դեպք:

Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է մարմնական վնասված հասցնելու դեպքերը: Այս մասով ստացվել է 8 հաղորդում: Ոստիկանության ծառայողները բացահայտել են բոլոր դեպքերը և նախապատրաստել նյութեր:

Քաղաքացիների առողջության, պետության և հասարակության անվտանգության ապահովման նպատակով Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողները թմրամոլության դեմ ուժեղացված պայքար են տանում: Շաբաթվա ընթացքում շրջանառությունն արգելված թմրամիջոցների հայտնաբերման 4 դեպք է գրանցվել, բոլորն էլ՝ բացահայտվել են:

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Հերթապահ մասում գրանցվել է խարդախության 1, անձնական ունեցվածքի գողության 2, ապօրինի ծառահատման և թունավորման մեկական դեպքեր:

Ավտոտրանսպորտային միջոց փախցնելու մեկ փորձ է կատարվել: ՀՀ Արմավիրի մարզ Մերձավան գյուղի բնակիչն իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայում քնած ժամանակ, անհայտ անձը փորձել է այն առևանգել Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 35 հասցեից: Մեքենայի տիրոջ արթնանլուց հետո Մաշտոցի 7ա հասցեի մոտակայքում կանգնեցրել է ավտոմեքենան և դիմել փախուստի:

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ նշված արարքը կատարել է ՀՀ Արագածոտնի մարզ Օշական համայնքի բնակիչը (ծնված 1990թ): Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն:

Ա.Առաքելյան փողոցի թիվ 8ա տան բակում հայտնաբերել է տղամարդու դիակ: Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ դիակի զննությամբ ձախ ձեռքի արմնկի վրա հայտնաբերվել է քերծվածք: Բռնության այլ հետքեր՝ չեն եղել: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:

Համակարգի ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք: Կայուն հասարակական կարգ ու կանոնի և նեքին անվտանգության պատշաճ ապահովումը՝ ՆԳ նախարարության հիմնական առաքելությունն է։