Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 06.12.2021 Արխիվ

30.10.2021 14:15

Այսօր ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Պետրոսյանի հիշատակի օրն է

 Այսօր ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Պետրոսյանի հիշատակի օրն է
ԱՀ ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ փոխգնդապետ Արմեն Մովսիսյանի, ինֆորմացիոն կենտրոնի պետ, գնդապետ Գեղամ Գաբրիելյանի գլխավորությամբ, այսօր համակարգի մի խումբ ծառայողներ Երևանի «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Գագիկ Պետրոսյանի շիրմաքարին, զորակցություն հայտնել Պետրոսյանների ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին։
 
Գագիկ Հենրիխի Պետրոսյան
 
Ծնվել է 1982թ. դեկտեմբերի 10-ին, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում։
 
2001-2003թթ.ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում։
 
2008թ. մայիսի 5-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում։
 
2020թ.հունիսի 25-ին նշանակվել է ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ։
 
Ուներ ոստիկանության փոխգնդապետի կոչում։
 
Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված թեժ մարտերին:
 
Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 28-ին՝ Ասկերանի վերին ենթաշրջանում, հայրենի Ավետարանոց գյուղի պաշտպանության համար մղված թեժ մարտերի ընթացքում՝ դիպուկահարի կրակոցից:
 
ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:
 
Հանգչում է Երևանի «Եռաբլուր» պանթեոնում: