Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 01.02.2023 Արխիվ

20.12.2022 12:28

Դեկտեմբերի 20-ը ԱԱԾ համակարգում ծառայողի մասնագիտական օրն է

Դեկտեմբերի 20-ը ԱԱԾ համակարգում ծառայողի մասնագիտական օրն է
Հարգարժան Աշոտ Մելսիկի, ԱԱԾ համակարգի հարգարժան սպաներ, աշխատակիցներ, վետերաններ.
 
Ի՛մ և Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ամբողջ անձնակազմի անունից, շնորհավորում եմ ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ:
Ծառայության առաջնահերթությունը երկրի արտաքին և ներքին անվտանգության ապահովումն է, որը դուք` բառիս ամենաուղիղ իմաստով, կատարում եք ամեն օր, ամեն ժամ՝ հայրենիքի շահը վեր դասելով ամեն ինչից:
 
Այս ամենը, որպես կանոն դուրս է մնում հանրության ուշադրությունից, բայց շուրջօրյա հսկայածավալ աշխատանքի համար երախտապարտ ենք համակարգի բոլոր նվիրյալներին:
 
Ազգային անվտանգության ծառայողները հայրենիքի ու հայ ժողովրդի հանդեպ սերը բազմիցս ապացուցել են թե՛ խաղաղության և թե՛ պատերազմական ժամանակաշրջաններում: Խոնարհվում եմ մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած բոլոր հերոսների հիշատակի առաջ:
 
Շնորհակալ ենք նաև ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցության համար: Այդ փոխգործակցության շնորհիվ, մեզ հաջողվել է կանխել բազմաթիվ սպառնալիքներ:
 
Ցավոք, դժվար ժամանակներ ենք ապրում: Սակայն, վստահ եմ մեզ տրված այս մի փորձությունը ևս կհաղթահարենք բոլորիս հայրենանվիրության ու միասնականության շնորհիվ:
 
Մաղթում եմ բոլորիդ կամք ու տոկունություն՝ երկրի անվտանգ ու բնականոն ընթացքն ապահովելու գործում:
 
Հարգանքով ԱՀ ՆԳ նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ