Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 22.10.2021 Արխիվ

21.07.2021 13:32

Կայացել է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության կոլեգիայի հերթական նիստը.

Կայացել է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության կոլեգիայի հերթական նիստը.

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի նախագահությամբ կայացել է Ոստիկանության կոլեգիայի նիստ, մասնակցությամբ՝ ՆԳ նախարարի առաջին տեղակալի, ոստիկանության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, տեղակալների, վարչությունների կազմում ընդգրկված բաժինների և բաժանմունքների պետերի, ոստիկանության առանձնացված ստորաբաժանումների պետերի, տեղակալների ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, տեղակալների բաժինների և բաժանմունքների պետերի:

Նիստի օրակարգում ընդգրկված էր ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների 2021 թվականի 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների քննարկումը:

Հիմնական զեկույցով ելույթ է ունեցել ոստիկանության պետի առաջին տեղակալ Նորայր Բաբայանը՝ նշելով, որ 2021թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է՝ մասնավորապես, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության, սեփականության, շրջակա միջավայրի անվտանգության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնում:

Նշվածներին զուգընթաց հանրապետությունում աճել է նաև հանցավորության մակարդակը: 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 59, 2020թ. նույն ժամանակահատվածի 35-ի համեմատ:

Վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտման հանրապետական միջին ցուցանիշից բարձր են ապահովվել Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բաժինները, ցածր` Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Հաստատված օրակարգի համաձայն ելույթ ունեցան ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Արայիկ Գասպարյանը, տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Իգոր Օհանյանը, ճանապարհային ոստիկանության պետ Մավրիկ Նասիբյանը և Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանը:

Ելույթների ավարտից հետո ոստիկանության շտաբի պետ Արմեն Մովսիսյանը հրապարակել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի որոշման նախագիծը:

Եզրափակիչ խոսքով ելույթ է ունեցել ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, նշելով, որ Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բաժիններում արձանագրվել է վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտման հանրապետական միջին ցուցանիշից բարձր արդյունքներ, իսկ ցածր` Ստեփանակերտ քաղաքի վարչությունում և Քաշաթաղի շրջանային բաժնում, ինչի կապակցությամբ ոստիկանության համակարգի ղեկավարը հանձնարարել է մինչև տարեվերջ բարելավել այն:

Ոստիկանության պետը քրեական հետախուզության վարչության պետի զեկույցից հետո առանձնակի ուշադրություն է դարձրել հատկապես սպանության չբացահայտված 1 դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին, իսկ ճանապարհային ոստիկանության պետի զեկույցից հետո՝ կարևորել է ակտիվացնել համագործակցությունը ճանապարհների շինարարական աշխատանքների պատասխանատուների հետ:

Ամփոփելով կոլեգիայի նիստի արդյունքները ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման ու զարգացման նպատակով ոստիկանության պետ  Արտյոմ Հարությունյանը և ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը ներկայացրել են  իրենց տեսակետները և տվել նոր հանձնարարականներ: