Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.09.2022 Արխիվ

22.08.2022 21:26

Համակարգչային հանցագործություն։ Վնասի չափը կազմում է 195.063 դրամ։

Համակարգչային հանցագործություն։ Վնասի չափը կազմում է 195.063 դրամ։
Օգոստոսի 22-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Մարտակերտ քաղաքի բնակչուհի Ա. Չ.-ի (ծնված 1980թ.) դիմումն այն մասին, որ ս.թ. հուլիս ամսվա սկզբին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով հանդիպել է օնլայն առք ու վաճառք իրականացնելու և կարճ ժամանակում մեծ եկամուտ ունենալու գովազդի հայտարարության, որից հետո իր անձնական տվյալներով գրանցվել է գովազդում նշված «Webtrader.eninvest.pro» կայքէջում։
 
Կայք էջում գրանցվելուց հետո իր հեռախոսահամարին զանգահարելու միջոցով, իր հետ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում բազմիցս կապնվել են անհայտ անձինք, ովքեր ներկայացել են նույն կայք էջը ներկայացնող «FX Pro» ընկերության ներկայացուցիչներ և առաջարկել են համագործակցություն, որին նա համաձայնվել է։
 
Համագործակցության շրջանակում Մարտակերտ քաղաքի բնակչուհուն համոզել են «FX Pro» ընկերությունում վերջինիս անվամբ բացված հաշվին փոխանցել 65.000 դրամ գումար՝ սկզբնական առք ու վաճառք իրականացնելու համար, այնուհետև 122.000 դրամ գումար իբր ավտոմատ ծրագրի շնորհիվ կատարված առք ու վաճառքից ստացված հասույթի 10 տոկոս և թույլտվություն Ա. Չ.-ի անվամբ «Webtrader.eninvest.pro» կայք էջում բացված հաշվում իբր առկա գումարի կանխիկացման համար։
 
«FX Pro» ընկերության աշխատակիցներ ներկայացած անձանց կողմից նշված բանկային քարտերի հաշիվներին տերմինալի միջոցով Ա. Չ.-ի կողմից ս.թ. օգոստոսի 10-ին և 18-ին ընդհանուր փոխանցել է 195.063 դրամ գումար, որից հետո այն հափշտակվել է «FX Pro» ընկերության աշխատակիցներ ներկայացած անձանց կողմից, ինչի արդյունքում Ա.Չ.-ին պատճառվել է զգալի չափի նյութական վնաս։
 
Ստուգմամբ զբաղվում է տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։