Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

21.03.2022 10:22

Ճանապարհներն Արցախում` մարտի 21-ի դրությամբ

 Ճանապարհներն Արցախում` մարտի 21-ի դրությամբ
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով՝ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
 
Փակ են Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն, Խաչմաչ, Սզնեք, Կարմիր գյուղ, Ռև, Սարուշեն և Հարավ համայնքների ճանապարհները: Միջշրջանային մյուս ճանապարհները դժվարանցանելի է: Կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Շրջանում ձյան շերտի բարձրությունը 1 մ է:
 
Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ տեղ-տեղ դժվարանցանելի:
 
«Զառին բաղ» կոչվող տեղանքից դեպի Կարմիր շուկա տանող միջշրջանային ճանապարհը և Հաղորտի, Կոլխոզաշեն, Կավահան, Աշան, Նորշեն, Մուշկապատ, Հերհեր, Ծովատեղ, Կաղարծի, Պառավաթումբ, Մսմնա միջհամայնքային ճանապարհները փակ են: Մարտունի քաղաքը և շրջանի մյուս համայնքների ճանապարհները դժվարանցանելի են: Ձյան շերտի բարձրությունը շրջանում կազմում է 80-100 սմ:
 
Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները տեղ-տեղ անանցանելի են, առկա է նաև մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն:
 
Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը:
 
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը, բացառել դժբախտ ելքով դեպքերն ու պատահարները: