Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


12.10.2022 13:01

Մայրաքաղաքում տեղադրվում են լուսացուցային օբյեկտներ

Մայրաքաղաքում տեղադրվում են լուսացուցային օբյեկտներ

ՆԳ նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ համատեղ, մայրաքաղաքի Ադմիրալ Իսակով-Ս.Դավիթ-Պ.Սևակ փողոցների խաչմերուկում իրականացնում է լուսացույցի տեղադրման աշխատանքներ:

Աշխատանքներն ավարտին կհասցվեն ընթացիկ ամսում: ՃՈ-ն հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին, արտակարգ դեպքերից ու պատահարներից խուսափելու համար նշված խաչմերուկում լինել առավել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները:

Տրանսպորտային համակարգի բարեփոխման շրջանակում ՆԳ նախարարությունը տարբեր ուղղություններով ծրագրեր է նախաձեռնել: Առաջիկայում նախատեսվում է լուսացուցային նոր օբյեկտներ տեղադրել մայրաքաղաքի Անդրանիկ-Մարտունի և Մարտունի-Սպանդարյան փողոցների խաչմերուկներում, իսկ հետիոտնի լուսացույց՝ Մ.Մաշտոց-Ազատամարտիկների փողոցներում:

Լուսացույցներ և ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն իրականացվում է՝ հաշվի առնելով բնակիչների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները:

Այս ամենի հիմքում, իհարկե, դրված է մեկ նպատակ՝ քաղաքի բնակիչներին ու հյուրերին մատուցել որակյալ ծառայություններ՝ ապահովելով վերջիններիս անվտանգ երթևեկը:

ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն՝
047 94-02-17, 55-02: