Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 22.10.2021 Արխիվ

23.09.2021 14:20

Մեկ օրում 2 վրաերթ

Մեկ օրում 2 վրաերթ
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության հերթապահ մասում «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 17:55-ին սալջարդներով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 24-ամյա բնակիչ Գ. Գ.-ն:
 
Մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 17:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա բնակիչ Վ. Հ.-ն վարելով «OPEL ASTRA» ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 52 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Գ. Գ.-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» :
 
Նրա առողջական վիճակը բավարար է: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
 
***
 
Նույն օրը վրաերթի մեկ այլ դեպք գրանցվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքում:
 
Ժամը 20:15-ի սահմաններում, Շոշ համայնքի բնակիչ Է. Ա.-ն վարելով «Միցուբիշի պաջերո» ավտոմեքենան, Ստեփանակերտ- Սարուշեն ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ Հ.Մ.-ին (ծնված 1967թ.), ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
 
Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության բոլոր մասնակիցներին ևս մեկ անգամ հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները:
 
Մեքենաների միջև պահպանեք տարածություն, ոչ սթափ վիճակում մեքենա մի՛ վարեք, խնայեք Ձեր և Զեզ շրջապատող մարդկանց կյանքն ու առողջությունը:
 
Ոստիկանությունը միաժամանակ կոչ է անում քաղաքացիներին՝ արտակարգ դեպքերից ու դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար՝ տեղաշարժն ապահովվել միայն հետիոտնային անցումներով: