Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


14.11.2022 13:37

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 07.11.2022-14.11.2022թթ.

 ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 07.11.2022-14.11.2022թթ.
2022 թվականի նոյեմբերի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումները շարունակել են ուժեղացված ռեժիմով ծառայությունը, վերահսկելով Հանրաետության օպերատիվ իրավիճակը, պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:
 
Անցած շաբաթվա ընթացքում Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 80 հաղորդում, որից 54-ը հանցագործության մասին է, դրանցից 50-նարդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Բացահայտվել է խարդախություն բնութագրմամբ ստացված բոլոր 5 հաղորդումները, անձնական ունեցվածքի գողության 2 դեպքից մեկը, ինչպես նաև վիճաբանության և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գրանցված 6 դեպքերից մեկը:
 
Ոստիկանության հիմնական առաջնահերթություններից է նաև շրջակա միջավայրի պահպանության և ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը: Ապօրինի անտառահատումների և ապօրինի ձեռք բերված փայտանյութն անտառային գոտիներից դուրսբերման և իրացման կանխարգելման նպատակով ոստիկանությունն ուժեղացված վերահսկողություն է իրկանացնում: Շաբաթվա ընթացքում բացահայտվել է ապօրինի ծառահատման 5 դեպք:
 
Շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:
 
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 5 դեպք:
 
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 7 քաղաքացի:
 
Նոյեմբերի 12-ին սահմանային միջադեպ է տեղի ունեցել Ասկերանի շրջանում: Քաղաքացիական անձինք Խրամորթ գյուղի «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։ Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։
 
Մարմանական վնասվածք է ստացել մեկ քաղաքացի: Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
 
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, 7 օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, որից 24-ը՝ նյութական վնասով, 6-ը՝ մարմնական: ՃՏ պատահարի հետևանքով Շոշ գյուղի վարչական տարածքում մահացել է Ներքին Սզնեք գյուղի 65-ամյա բնակիչը:
 
Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 17 քաղաքացի: Նախորդ շաբաթվա համեմատ՝ գրանցված թվի աճը մեծապես կապված է Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած պատահարից: Բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերան քաղաքը սպասարկող երթուղային ավտոբուսին: Տուժել է 12 քաղաքացի:
 
Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 27 դեպք, 26 վարորդ եղել է անսթափ վիճակում, 174-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանության պետի հրամաններով, ոստիկանության ծառայողների գիտական ու տեսական գիտելիքների մակարդակը բարձրացնելու եւ բարելավելու նպատակով, իրականացվում է տարվա պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացներն ու միջոցառումները:
 
Հերթապահ մաս՝1-02, /047/ 94-02-07
ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն՝55-02, 047/94-02-17