Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 01.02.2023 Արխիվ

26.12.2022 10:54

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 19.12.2022-26.12.2022թթ.

 ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 19.12.2022-26.12.2022թթ.
2022 թվականի դեկտեմբերի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 34 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ 3-ով նվազել է հաղորդումների թիվը:
 
Մեկ շաբաթվա ընթացքում հանցագործության վերաբերյալ գրանցվել է 21 հաղորդում, դրանք բոլորն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Մեկշաբաթվա ընթացքում բացահայտվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 5, խարդախության 2, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության մեկական դեպքեր:
 
Ոստիկանության հերթապահ մասում թունավորվելու վերաբերյալ 4 հաղորդում է ստացվել: Դեպքերի հիմնական պատճառ է հանդիսացել խոհանոցում կամ լոգասենյակում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազը: ՆԳ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին անցանկալի հետևանքները բացառելու նպատակով՝ հետևել անվտանգության կանոններին:
 
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով՝ 7 օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, որից 15-ը՝ նյութական, 1-ը՝ մարմնական վնասով: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 1 քաղաքացի:
 
Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 6 դեպք, 4 վարորդ եղել է անսթափ վիճակում:
 
Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից: Բնապահպանական պատճառաբանություններով Ադրբեջանը փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը: Արդեն 2 շաբաթ է Արցախը կատարյալ շրջափակման մեջ է: ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:
 
Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Արցախի ոստիկանությունն ապահովել է քաղաքացիների կողմից կազմակերպվող բոլոր հանրահավաքների ու ցույցերի խաղաղ ընթացքը, հանրապետության տարածքում պահպանել հասարակական կարգ ու կանոն:
 
Հերթապահ մաս՝1-02, /047/ 94-02-07
ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն՝55-02, 047/94-02-17