Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 06.12.2021 Արխիվ

08.11.2021 11:42

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 01.11.2021թ.-07.11.2021թ.

 ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 01.11.2021թ.-07.11.2021թ.
2021 թվականի նոյեմբերի 25-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 51 հաղորդում, որից 30-ը հանցագործությունների վերաբերյալ:
 
Դրանցից 26-ն արդեն բացահայտվել է: Անբացահայտ է մնացել ընդամենը 4 հանցագործություն:
 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
 
Ոստիկանության ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 5 դեպք:
 
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 1, խարդախության և ապօրինի ծառահատման երկուական դեպքեր:
 
Հերթապահ մասում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։
 
Նշված ժամանակահատվածում կամովին զենք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել մեկ քաղաքացի:
 
Շաբաթվա ընթացքում թունավորման 4 դեպք է արձանագրվել, որից մեկը՝ վայրի սունկ ուտելու հետևանքով, մյուս 3-ը՝ ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 1 դեպք:
 
Նախորդ շաբաթվա համեմատ՝ նոյեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում 7 դեպքով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը: Հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, որից 13-ը նյութական վնասով, 5-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 11 քաղաքացի:
 
Յոթ օրվա ընթացքում Արցախի տարածքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 28 վարորդ: 16 վարորդ եղել է անսթափ վիճակում, 520-ը գերազանցել է սահմանված արագությունը:
 
Համակարգի բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ: