Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 06.12.2021 Արխիվ

15.11.2021 10:31

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 07.11.2021թ.-14.11.2021թ.

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 07.11.2021թ.-14.11.2021թ.
2021 թվականի նոյեմբերի 7-ից ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում նախորդ շաբաթվա համեմատ՝ 6-ով ավելացել է իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի թիվը: Ստացվել է ընդհանուր 57 հաղորդում, որից 44-ը հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 42-ն արդեն բացահայտվել է:
 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք, բոլորը բացահայտվել են:
 
Թմրամոլության դեմ ուժեղացված պայքարը շարունակվում է: Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից իրականացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 4 դեպք:
 
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության, խարդախության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝մեկական դեպքեր: Շաբաթվա ընթացքում ապօրինի ծառահատման 2 դեպք է արձանագրվել: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 2 դեպք է գործադրվել:
 
Հերթապահ մասում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։
 
Բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ նշված ժամանակահատվածում կամովին զենք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել մեկ քաղաքացի:
 
Շաբաթվա ընթացքում հետախուզում է հայտարարվել 2 քաղաքացու նկատմամաբ:
 
Բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 1 դեպք:
 
Նախորդ շաբաթվա համեմատ՝ նոյեմբերի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում 1դեպքով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը: Հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, որից 14-ը նյութական վնասով, 3-ը՝ մարմնական:
 
Վրաերթ է տեղի ունեցել Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում, որի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի: Վերջինս ձախ ձեռքի կոտրվածքով շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:
 
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով Բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի:
 
Յոթ օրվա ընթացքում Արցախի տարածքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 15 վարորդ, 11 վարորդ եղել է անսթափ վիճակում, 500-ը գերազանցել է սահմանված արագությունը:
 
Համակարգի բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ: