Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 22.10.2021 Արխիվ

20.09.2021 16:51

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 12.09.2021թ.-19.09.2021թ.

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 12.09.2021թ.-19.09.2021թ.
2021 թվականի սեպտեմբերի 12-ից 19 ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների 1-02 Հերթապահ մասերում ստացվել է ընդհանուր 59 հաղորդում, որից 45-ը հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 39-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Յոթ օրվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 2 դեպք:
 
Ծառայողների կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:
 
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք, որից 4-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 6 դեպք:
 
Նշված ժամանակահատվածում 1-02 Հերթապահ մասում գրանցվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի մեկական դեպքեր, ապօրինի ծառահատման 2, որսագողության մեկ, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2, թունավորման 1, խարդախության 3, բնակարանային գողության և շմոլ գազից թունավորման մեկական դեպքեր:
 
Յոթ օրվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, որից 1-ը մահվան ելքով, 13-ը՝ նյութական վնասով, 5-ը՝ մարմնական:
 
Համակարգի ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք: Կայուն հասարակական կարգ ու կանոնի պահպանումը և ներքին անվտանգության պատշաճ ապահովումը՝ ՆԳ նախարարության հիմնական առաքելությունն է։