Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.09.2022 Արխիվ

06.09.2022 10:45

Շարունակվում է շրջանառությունն արգելված թմրամիջոցների աճեցման և իրացման դեմ պայքարը

Շարունակվում է շրջանառությունն արգելված թմրամիջոցների աճեցման և իրացման դեմ պայքարը
Թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով սեպտեմբերի 5-ին ժամը 16:10-ին Քրեական հետախուզության վարչության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող՝ Ա.Դ.-ի (ծնված 1984թ.) կողմից վարձակալական հիմունքներով օգտագործվող ավտոմեքենաների վերանորոգման կետի զննությամբ 3 առանձին փաթեթներում հայտնաբերել և վերցրել են ընդհանուր՝ 1.22 գրամ թմրանյութի նմանվող բուսական զանգված, 1 կաթուցիչ սևգույնի նստվածքով և թմրամիջոց գործածելու համար էլեկտրական լամպից պատրաստած հարմարանք: Ստուգմամբ զբաղվում է ՆԳՆ ոստիկանության ՔՀ վարչությունը։
 
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները նույն օրը ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ՝ ստացված տեղեկությունների ստուգմամբ ժամը 16:45-ի սահմաններում, զննության են ենթարկել Ասկերան քաղաքում գտնվող սննդի հասարակական օբյեկտներից մեկը, որի հետնամասում գտնվող հողամասում հայտնաբերվել և վերցվել է Ա.Հ.-ին (ծնված 1992թ.) պատկանող և նրա կողմից ապօրինի ցանված ու մշակված կանեփանման բույսի 12 թուփ: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
 
Սեպտեմբերի 5-ին ժամը 17:00-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ստացված տեղեկությունների ստուգմամբ, նույն օրը ժամը 16:00-ին զննության է ենթարկվել Բերդաշեն համայնքի բնակիչ Մ.Զ.-ին (ծնված 1987թ.) պատկանող, նշված գյուղի վարչական տարածք հանդիսացող «Գոմեր» կոչվող տեղամասում գտնվող անասնաֆեմայի հարակից տարածքը, որտեղից հայտնաբերվել և վերցվել է վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման 3 բույս:
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: