Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.09.2022 Արխիվ

18.08.2022 15:28

Շրջանառությունն արգելված թմրամիջոցների բացահայտում

Շրջանառությունն արգելված թմրամիջոցների բացահայտում
Օգոստոսի 16-ին ոստիկանության ՔՀ վարչության ծառայողները Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների հետ ստացված տեղեկությունները համատեղ իրացնելիս, թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով, զննության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի 53-ամյա Ն. Մ.-ին պատկանող Դաշուշեն գյուղում տեղակայված այգու տարածքը և հարակից շինությունը։
 
Հայտնաբերվել է 13.49 գրամ կանեփ տեսակի թմրամիջոցի նմանվող բուսական զանգված, 61.64 գրամ 3 կանեփ տեսակի բույսիարմատախիլ արած, իսկ վերջինիս տան զննությամբ պահածոների համար նախատեսված սենյակում դարակի վրա 3 առանձին փաթեթներում հայտնաբերվել է ընդհանուր 5.39 գրամ թմրամիջոցի նմանվող բուսական զանգված:
 
 
***
 
ՔՀ վարչությունը օգոստոսի 17-ին թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով, ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված ստուգումների արդյունքում, նույն օրը ժամը 18։15-ին Ստեփանակերտ քաղաքի «Զառին բաղ» կոչվող տեղամասից «Մերսեդես-Վիանո» ավտոմեքենայով ՔՀ վարչություն է բերման ենթարկվել՝ Ստեփանակերտ քաղաքի 23-ամյա բնակիչ Հ. Մ.-ն։
 
Անձնական խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանում հայտնաբերվել է 1 հատ կաթուցիչ սև գույնի նստվածքով, իսկ ավտոմեքենայի սրահի զննությամբ փայլաթիթեղի մեջ հայտնաբերվել է 0,2 գրամ քաշով «Շոկոլադ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։
 
 
***
 
 
Օգոստոսի 18-ին ժամը 09:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարոյան փողոցից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել մայրաքաղաքի 44-ամյա բնակիչ Ա.Ա.-ն։
 
Անձնական խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա է 1 թղթյա փաթեթ 0.32 գրամ կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով թմրանյութի նմանվող չորացված և մանրացված զանգվածով և 1 հատ կաթուցիչ՝ շականակագույն նստվածքով:
 
 
Դեպքերի ստուգումներով զբաղվում է ՔՀ վարչությունը։