Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 01.02.2023 Արխիվ

31.12.2022 00:07

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարգով վարչական վարույթ է հարուցել Ստեփանակերտ քաղաքի բնակչի նկատմամբ:

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարգով  վարչական վարույթ է հարուցել Ստեփանակերտ քաղաքի բնակչի նկատմամբ:
Մ.Ս. օգտատերը 2022թ. դեկտեմբերի 26-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել հետևյալ բովանդակությամբ.
 
«Ինձ հասցած տեղեկություններով ՊԲ զորամասերից ահազանգում են սննդի մատակարարման մասով առաջացած խնդիրների կապակցությամբ, մասնաավորապես, Մարտակերտի շրջանում տեղակայված զորամասերը մատակարարիկողմից չեն ստանում բավարար քանակությամբ, ինչպես նաև որակական հատկանիշներին համապատասխանող սնունդ: Հորդորում եմ պատկան մարմիններին զբաղվել այս հարցով»:
 
Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության Նախագահի 2021 թվականի օգոստոսի 12-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին» N 2754-Ն հրամանագրով արգելվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարգով վարչական վարույթ է հարուցել վերջինիս նկատմամբ։
 
Մ.Ս.-ի արարքում առկա են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, որով արգելվում է լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը:
 
ՆԳՆ Ոստիկանությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին՝ զերծ մնալ սոցիալական տիրույթում Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող գրառումներից և անվտանգությունը խաթարող այսօրինակ դրսևորումներից: