Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.05.2022 Արխիվ

26.04.2022 13:10

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունն ամփոփել է 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքը

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունն ամփոփել է 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքը
Վարչության ծառայողները նախ, հոտնկայս ու լռությամբ հարգել են զոհված համածառայակից՝ Ժիրայր Ենգիբարյանի հիշատակը, այնուհետև հիմնական զեկուցող՝ քաղաքային վարչության պետ Բորիս Ջալավյանը ոստիկանության պետին է ներկայացրել կատարած աշխատանքները։
 
Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 253 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 180-ի համեմատ. աճը կազմել է 73 դեպք, որի տեսակարար կշիռը հանրապետությունում բոլոր գծերով գրանցված հանցագործությունների թվում կազմում է 16.9%:
 
Հանցագործությունների ընդհանուր քանակի աճման պարագայում աճել է նաև հանցավորության մակարդակը։ Հաշվետու ժամանակահատվածում 1000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը Ստեփանակերտ քաղաքում կազմել է 4%։
 
Ըստ ծանրության աստիճանի՝ 3 դեպքով նվազել է առանձնապես ծանր հանցագործությունների քանակը, անփոփոխ է ծանր հանցագործությունների քանակը, 17 դեպքով նվազել է միջին ծանրության հանցագործությունները, 82 դեպքով աճել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների քանակը:
 
Գրանցված հանցագործություններից 238-ը բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործություններ են ՝ 2021թ. 1-ին եռամսյակի 176-ի համեմատ:
 
Հանցավորության կառուցվածքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են մարդու դեմ ուղղված, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված, տնտեսական գործունեության դեմ ուղղված, իսկ նվազել՝ սեփականության դեմ ուղղված, պետական իշխանության, ծառայության, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները:
 
Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման ցուցանիշներին, քննարկվող ժամանակահատվածում բացահայտման արդյունավետությունը աճել է 62.1%-ով:
 
Վարույթում գտնվող քրեական գործերով հանցագործություններից բացահայտվել են 161 դեպք, 2021թ. 1-ին եռամսյակի 63-ի համեմատ:
 
2022թ. 1-ին եռամսյակում բացահայտված և բացահայտման տոկոսում հաշվվող 161 հանցագործություններից 30-ը՝ բացահայտվել են քրեական հետախուզության (ՔՀԲ և ՔՀՎ), 26-ը՝ տեղամասային տեսուչների, 59-ը՝ հետաքննիչների, 43-ը՝ ճանապարհային ոստիկանության, 3-ը՝ այլ ծառայությունների կողմից:
 
2022թ. 1-ին եռամսյակում հանցագործություն կատարած անձանց թիվը կազմել է 143, որոնցից 85-ը քրեական հետախուզության գծով հանցագործություն կատարած անձինք են։ Քրեական պատասխանատվության են ենթարկվել 24 անձ, ինչպես նաև 119-ի նկատմամբ կարճվել են քրեական գործերը կամ մերժվել նյութերը՝ ոչ արդարացվող հիմքերով:
 
Հաշվետու ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության վարչության ծառայողները շարունակել են ակտիվ միջոցառումները հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ:
 
Ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու, անձնակազմի շրջանում կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: