Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.09.2022 Արխիվ

18.08.2022 15:20

Ոստիկանության քրեական հետախուզության վարչության առաջին կիսամյակում կատարված աշխատանքները գոհացուցիչ են

Ոստիկանության քրեական հետախուզության վարչության առաջին կիսամյակում կատարված աշխատանքները գոհացուցիչ են
Ոստիկանության քրեական հետախուզության վարչության կողմից առաջին կիսամյակում կատարված աշխատանքները վարչության պետ, գնդապետ Արայիկ Գասպարյանն ամփոփում է գոհացուցիչ արդյունքներով:
 
Հանցագործությունների կազմում 182 դեպքով աճել է բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունները` 1019 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 837-ի համեմատ:
 
Հանցագործությունների կանխարգելման, բացահայտման, հետախուզվող հանցագործների և անհայտ կորած անձանց որոնման ուղղություններով աշխատանքներըհամակարգելու, դրանց ձևերն ու մեթոդները կատարելագործելու, ինչպես նաև գործնական ու մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով ոստիկանության քրեական հետախուզության վարչության կողմից առաջին կիսամյակում տարվել են մի շարք աշխատանքներ:
 
Հանցագործություն կատարած և անհայտ կորած անձանց հետախուզման ուղղությամբ ակտիվ համագործակցություն է իրականացվել ոստիկանության տարածքային, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումների հետ, որի արդյունքում հայտնաբերվել և նախաքննության մարմին ու դատարան են ներկայացվել հանցագործություն կատարած 19 անձ:
 
Քննարկվել է առերևույթ հանցագործության մասին ֆիզիկական անձանց և հետաքննության մարմնի կողմից հանցագործության վերաբերյալ տվյալներ հայտնաբերելու մասին 102 հաղորդում:
 
Դրանցից 45-ով հարուցվել է քրեական գործ, 46-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, այդ թվում 15-ը ոչ արդարացման հիմքերով, 3-ը կցվել է առաջին հաղորդմանը, իսկ 8-ը գտնվում է ստուգման փուլում: Հարկ է նշել, որ նշված հաղորդումներից 78-ով առերևույթ հանցագործության դեպքերը հայտնաբերվել են ՔՀ վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Բացի դրանից վարչության ծառայողների կողմից քննարկվել է քաղաքացիներից ստացված 117 դիմում-բողոք, որոնց արդյունքների մասին սահմանված կարգով ծանուցվել են դիմումատուները:
 
Ծանր հանցագործությունները նվազել են 20 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները աճել 3-ով: Նշված հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ որոշակի աշխատանքներ են կատարվել ՔՀ վարչության ծառայողների կողմից, որի արդյունքում հայտնաբերվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործության 12 դեպք: Հանցավորության դեմ պայքարի կարևորագույն ցուցանիշներից է հանցագործությունների բացահայտման բարձր արդյունավետության ապահովումը: Հաշվետու ժամանակահատվածում 37,9% աճ է արձանագրվել վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտման ցուցանիշը այն կազմելով 86,2%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 48,3%-ի համեմատ:
 
Քողարկված և ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման հիմնական ծանրությունն ընկած է օպերատիվ ծառայողների վրա, որոնց կողմից հայտնաբերվել է ընդհանուր հանցագործության 295 դեպք, ինչպես նաև պարզվել է հանցագործություն կատարած 265 անձի ինքնությունը: Վարչության ծառայողների կողմից անմիջապես հայտնաբերվել է 70, իսկ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ՝ 39 հանցագործության դեպք:
 
Արայիկ Գասպարյանն ընդգծում է, որ վարչության ծառայողները շուրջօրյա ռեժիմով շարունակում են ծառայություն իրականացնել Արցախի Հանրապետության ողջ տարածքում՝ վերահսկելով օպերատիվ իրավիճակը: