Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 14.08.2022 Արխիվ

21.07.2022 16:25

Տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքներն ամփոփել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը

Տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքներն ամփոփել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը
2022 թվականի առաջին կիսամյակն Ասկերանի շրջանում ամփոփում են բարձր ցուցանիշներով: Բաժնի պետ, փոխգնդապետ Արման Սարուխանյանն ասում է, որ անցած 6 ամիսների ընթացքում ոստիկանության ծառայողները շրջանում լիովին վերահսկվել են օպերատիվ իրավիճակը:
 
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Ասկերանի շրջանում բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է:
 
Անցած 6 ամիսների ընթացքում կատարվել է ծանր և առանձնապես ծանր 3 հանցագործություն, այդ թվում՝ 2 սպանության և բռնաբարության մեկ դեպք: Բոլորը բացահայտվել է: Հանցագործություն կատարած անձինք ձերբակալվել են:
 
Բնակարանային գողություն բնութագրմամբ 12 և զենքի գործադրմամբ կատարված հանցագործությունների 3 դեպքերը շրջբաժնի ծառայողների կողմից բացահայտվել և գտնվում են քննության փուլում:
 
Ասկերանի շրջանային բաժնում անզիջում պայքար է տարվում թմրամիջոցների, դրանց աճեցման և իրացման ուղղությամբ: Հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 33 դեպք:
 
Ուշադրության կենտրոնում նաև բնակչության կողմից ապօրինի պահվող զենք-զինամթերքի հարցն է: Այս մասով շրջանի բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներն ու տարվող պրոֆիլակտիկ աշխատանքները ևս դրական արդյունք են տվել: Կամովին հանձնվել է 39 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:
 
Աշխատանքներ են տարվել շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունները կանխելու և անտառահատման ու որսագողության դեպքերը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
 
Ասկերանի վերին ենթաշրջանը սպասարկող Շոշի բաժանմունքում, ինչպես նաև բաժնի ենթակայությամբ գործող սահմանային հենակետերում՝ 24-ժամյա ծառայություն է իրականացվում:
 
Շրջանում գործող 60-ից ավելի հանգստի գոտիներում և մանկապատանեկան ճամբարների հարակից տարածքներում տարվա այս սեզոնին ոստիկանության ծառայողներն աշխատում են խստացված ռեժիմով, ուշադրության կենտրոնում պահելով հասարակական կարգի պատշաճ պահպանումը, ապահովելով բնակչության անվտանգությունը: