Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 01.07.2022 Արխիվ

07.06.2022 14:29

ՏԿՀԴՊՎ՝ հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ

ՏԿՀԴՊՎ՝ հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ

2022 թվականի մարտ ամսին  Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաքել համայնքի ղեկավար Կ.Տ.-ն, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորությամբ  օժտված  պաշտոնատար  անձ  և ԱՀ կառավարության <> թիվ 579-Ն առ 03․06․2021թ․  որոշման  հավելվածով  սահմանված  կարգի  3-րդ  կետի  3-րդ  ենթակետով  և  նույն  որոշման  թիվ  1365-Ն  առ  15.12.2021թ. փոփոխություններով  և  լրացումներով  հաստատված որոշման  1-ին  կետի  5-րդ  ենթակետով օժտված լինելով համայնքի  վարչական  սահմաններում  2020թ.  սեպտեմբերի  01-ի  դրությամբ հաշվառված գույքի կորստի վերաբերյալ տեղեկանք տալու լիազորությամբ, Ստեփանակերտ քաղաքում, շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով  իր  պաշտոնեական  դիրքը, իրականում  գոյություն  չունեցող  և  չհաշվառված  մանր  եղջերավոր  անասունների  կորստի  վերաբերյալ  կեղծ  տեղեկանքներ ԱՀ  գյուղատնտեսության  նախարարություն  ներկայացնելու  արդյունքում  ի  սկզբանե  պետությունից  խաբեությամբ  խոշոր  չափերով  հափշտակություն  կատարելու  դիտավորությամբ, անտեսելով  ԱՀ  տեղական  ինքնակառավարման  մարմինների  մասին  օրենքի  11-րդ  հոդվածի  4-րդ  մասով  սահմանված  հանձնաժողովներ  ձևավորելու  համայնքի  ավագանու  բացառիկ  իրավասությունը, իբր  ճշգրտումներ  կատարելու  նպատակով, սակայն իրականում նշված  կեղծ  տեղեկություններին  արժանահավատություն  հաղորդելու  համար, իր  թիվ  1-Ա  առ  16.03.2022թ.  որոշմամբ  ստեղծել  է  իր  նախագահությամբ  գործող  հանձնաժողով, կազմի  մեջ  ընդգրկել  Հադրութի  շրջանի  Առաքել  համայնքի  անասնաբույժ  Ա. Հ.-ին, նույն  համայնքի  ավագանու  անդամներ  Ա. Պ.-ին  ու  Ա. Գ.-ին, նույն  համայնքի  բնակիչ  Դ. Ա.-ին,  ովքեր  գիտակցելով  իրենց  դիտավորյալ  մասնակցությունը համայնքի  ղեկավարի  կողմից  իրականացվող  հանցանքին, նշված  կեղծ  տեղեկությունների  վերաբերյալ  իրենց  ստորագրությամբ  հավաստված  տեղեկատվություն  տրամադրելու  եղանակով  օժանդակելով  համայնքի  ղեկավար  Կ. Տ.-ին, որպեսզի  վերջինս  ԱՀ  գյուղատնտեսության  նախարարություն  ներկայացնի  կեղծ  տեղեկանք  այն  մասին, որ  իբր  համայնքի  ղեկավար  Կ. Տ.-ի  մայրը՝  Է. Գ.-ն  մինչև  2020թ.  սեպտեմբերի  01-ը  համայնքում  ունեցել  է  հաշվառված  թվով  59  գլուխ  մանր  եղջերավոր  անասուն  և  պատերազմով  պայմանավորված  կորցրել  այն, ինչի  արդյունքում  պետությունից  2.360.000  ՀՀ  դրամ  գումար  խաբեությամբ  հափշտակելու  ակնկալիքով,  հիշյալ  հանձնաժողովի  կողմից  կազմված  և  ստորագրությամբ  հավաստված  կեղծ  բովանդակությամբ  2022թ.  մարտի  16-ին  կազմված  տեղեկանքն  ուղարկվել  է  ԱՀ  գյուղատնտեսության  նախարարություն,  սակայն  իրավապահ  մարմինների  կողմից  հիշյալ  հանցանքը  հայտնաբերելու  և  կանխելու  արդյունքում  այն  ավարտին  չի  հասցվել  Կ.Տ.-ի, Ա.Հ.-ի, Ա.Պ.-ի, Ա.Գ.-ի, Դ.Ա.-ի  կամքից  անկախ  հանգամանքներով:       

Բացի  այդ  2022 թվականի մարտ ամսին  Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաքել համայնքի ղեկավարը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորությամբ  օժտված  պաշտոնատար  անձ  և ԱՀ կառավարության <> թիվ 579-Ն առ 03.06.2021թ.  որոշման  հավելվածով  սահմանված  կարգի  3-րդ  կետի  3-րդ  ենթակետով  և  նույն  որոշման  թիվ  1365-Ն  առ  15.12.2021թ. փոփոխություններով  և  լրացումներով  հաստատված որոշման  1-ին  կետի  5-րդ  ենթակետով օժտված լինելով համայնքի  վարչական  սահմաններում  2020թ.  սեպտեմբերի  01-ի  դրությամբ հաշվառված գույքի կորստի վերաբերյալ տեղեկանք տալու լիազորությամբ, Ստեփանակերտ քաղաքում, համագյուղացի  և  միաժամանակ  իր  մորաքրոջ  ամուսին  Ա. Գ.-ին անհիմն ֆինանսական  աջակցություն տալու  շարժառիթով  պայմանավորված, օգտագործելով  իր  պաշտոնեական  դիրքը, իրականում  գոյություն  չունեցող  և  չհաշվառված  մանր  եղջերավոր  անասունների  կորստի  վերաբերյալ  կեղծ  տեղեկանքներ ԱՀ  գյուղատնտեսության  նախարարություն  ներկայացնելու  արդյունքում  նշված  անհիմն  ֆինանսական  օժանդակությունն  իրագործելու  համար, անտեսելով  ԱՀ  տեղական  ինքնակառավարման  մարմինների  մասին  օրենքի  11-րդ  հոդվածի  4-րդ  մասով  սահմանված  հանձնաժողովներ  ձևավորելու  համայնքի  ավագանու  բացառիկ  իրավասությունը, իբր  ճշգրտումներ  կատարելու  նպատակով, սակայն իրականում նշված  կեղծ  տեղեկություններին  արժանահավատություն  հաղորդելու  համար, իր  թիվ  1-Ա  առ  16.03.2022թ.  որոշմամբ  ստեղծել  է  իր  նախագահությամբ  գործող  հանձնաժողով, կազմի  մեջ  ընդգրկել  Հադրութի  շրջանի  Առաքել  համայնքի  անասնաբույժ  Ա. Հ.-ին, նույն  համայնքի  ավագանու  անդամներ  Ա.  Պ.-ին  ու  Ա.Գ.-ին, նույն  համայնքի  բնակիչ  Դ. Ա.-ին,  ովքեր  գիտակցելով  իրենց  դիտավորյալ  մասնակցությունը համայնքի  ղեկավարի  կողմից  իրականացվող  հանցանքին, նշված  կեղծ  տեղեկությունների  վերաբերյալ  իրենց  ստորագրությամբ  հավաստված  տեղեկատվություն  տրամադրելու  եղանակով  օժանդակելով  համայնքի  ղեկավար  Կ. Տ.-ին, որպեսզի  վերջինս  ԱՀ  գյուղատնտեսության  նախարարություն  ներկայացնի  կեղծ  տեղեկանք  այն  մասին, որ  իբր  համայնքի  ղեկավար  Կ.Տ.-ի  եղբայրը՝  Կ. Տ.-ն  մինչև  2020թ.  սեպտեմբերի  01-ը  համայնքում  ունեցել  է  հաշվառված  թվով  30  գլուխ  մանր  եղջերավոր  անասուն, իսկ  համագյուղացի  Ռ. Մ.-ն՝ 95  մանր  եղջերավոր  անասուն, այն  դեպքում,  որ  վերջինս  ուներ  հաշվառված  թվով 80 մանր  եղջերավոր  անասուն   ու  պատերազմով  պայմանավորված  կորցրել  այն, ինչի  արդյունքում  պետությունից  նշված  շարժառիթով  1.800.000  ՀՀ  դրամ  գումար  ստանալու  ակնկալիքով,  հիշյալ  հանձնաժողովի  կողմից  կազմված  և  ստորագրությամբ  հավաստված  կեղծ  բովանդակությամբ  2022թ.  մարտի  16-ին  կազմված  տեղեկանքն  ուղարկվել  է  ԱՀ  գյուղատնտեսության  նախարարություն,  սակայն  իրավապահ  մարմինների  կողմից  հիշյալ  հանցանքը  հայտնաբերելու  և  կանխելու  արդյունքում  այն  ավարտին  չի  հասցվել  Կ.Տ.-ի, Ա.Հ.-ի, Ա.Պ.-ի, Ա.Գ.-ի, Դ.Ա.-ի  կամքից  անկախ  հանգամանքներով:

Նկատի ունենալով, որ սույն  նյութերում  առերևույթ  առկա  են ԱՀ քրեական օրենսգրքի 33-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ  և  3-րդ  կետերով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ  և  3-րդ  կետերով, 33-322-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով և  322-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածով  և  37-րդ հոդվածի 5-րդ մասով և  332-րդ  հոդվածով  նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի    52-րդ, 186-187-րդ, 191-193-րդ և 198-րդ հոդվածներով, որոշում է ընդունվել

 

.Սույն դեպքի  առթիվ  նախապատրաստված  նյութերով ԱՀ քրեական օրենսգրքի 33-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ  և  3-րդ  կետերով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ  և  3-րդ  կետերով, 33-322-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով և  322-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածով  և  37-րդ հոդվածի 5-րդ մասով և  332-րդ  հոդվածով  նախատեսված  հանցագործությունների հատկանիշներով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և իրականացնել հետաքննություն։