Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 01.07.2022 Արխիվ

07.06.2022 14:34

ՏԿՀԴՊ վարչություն՝ հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ

ՏԿՀԴՊ վարչություն՝ հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ

Ա. Զաքարյանը 2007 թվականից աշխատելով ԱՀ Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի ղեկավար, հանդիսանալով իշխանական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից և խախտելով ԱՀ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի  32-րդ հոդվածի 13-րդ կետի, ԱՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 4-րդ մասի, 68-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի, «Հրապարակային սակարկությունների մասին» ԱՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները,առանց համայնքի ավագանու որոշման և սահմանված չափով, ժամկետներում ու կարգով նախավճարը մուծված չլինելու պայմաններում, ինչպես նաև առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու մասին կառավարության համապատասխան որոշման, 2018 թվականի հուլիսի 16-ին և 2019 թվականի հուլիսի 04-ին  համայնքապետարանում  անց է կացրել ձևական աճուրդներ, որոնց հիման վրա ԱՀ Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերից՝ 0,0838 հա, 0,0684 հա, 0,3480 հա և 0,3400 հա  չափերի հողատարածքները հասարակական և բնակելի կառուցապատման նշանակությամբ օտարել է իր որդուն՝ Ա. Զ.-ին, համայնքի օրինական շահերին պատճառելով 694829 ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ սույն նյութերում առերևույթ առկա է ԱՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածով և  323-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ` ուստի, ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 191-193-րդ և 198-րդ հոդվածներով՝ որոշում է ընդունվել                                                      

Սույն դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածով և 323-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և իրականացնել հետաքննություն։