Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 06.12.2021 Արխիվ

17.10.2021 13:51

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին. Իգոր Պողոսյան.

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին. Իգոր Պողոսյան.
Այսօր ոստիկանության սերժանտ Իգոր Պողոսյանի հիշատակի օրն է: Նա անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանում:
 
ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի և համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այսօր այցելել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնք և հարգանքի տուրք մատուցել Արցախյան երրորդ պատերազմում անմահացած հերոս ոստիկանի հիշատակին:
 
Կարեն Սարգսյանն ու Արտյոմ Հարությունյանը ցավակցություն և զորակցություն են հայտնել Պողոսյանների ընտանիքին, ուժ և համբերություն մաղթել հարազատներին ու ընկերներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ:
 
ՆԳ նախարարը նաև իր աջակցությունն է հայտնել Իգորի ընտանիքին և վստահեցրել, որ ողջ համակարգը նրանց կողքին է և կաջակցի ու կօժանդակի բոլոր հարցերում:
 
Իգոր Էդուարդի Պողոսյան
 
Ծնվել է 1997թ. հուլիսի 6-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում։
 
2018-2020թթ.ծառայել է ԶՈւ շարքերում։
 
2020թ.սեպտեմբերի 14-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչությունում, որպես ոստիկան։
 
Ուներ ոստիկանության սերժանտի կոչում։
 
Ամուսնացած չէր:
 
2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի փրկության մարտերին:
 
Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։
 
ԱՀ Նախագահի հրամանագրով Ի.Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:
 
Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը: