Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 14.08.2022 Արխիվ

21.07.2022 16:28

2022 թվականի առաջին կիսամյակի կատարած աշխատանքներն ամփոփել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը

2022 թվականի առաջին կիսամյակի  կատարած աշխատանքներն ամփոփել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը
Վարչության պետ փոխգնդապետ Բորիս Ջալավյանն ասում է, որ անցած 6 ամիսների ընթացքում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 772 դեպք, նախորդ տարվա 379-ի համեմատ:
 
Հանցագործությունների աճին զուգահեռ՝ մայրաքաղաքում բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների բացահայտման ցուցանիշը ևս աճել է, կազմելով 89.8 տոկոս:
 
2022 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է 215 ծանր հանցագործություն, որից 207-ը գտնվում է քննության փուլում, 3-ը կասեցվել է, 1-ը կարճվել, իսկ 4-ն ուղարկվել է դատարան:
 
Ըստ ծանրության աստիճանի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 4 դեպքով աճել է առանձնապես ծանր, 3 դեպքով նվազել ծանր, 6 դեպքով միջին ծանրության, և 211-ով աճել է ոչ մեծ ծանրության դեպքերի քանակը:
 
Գրանցված հանցագործություններից 581-ը բացահայտման տոկոում հաշվվող հանցագործություններ են: Վարույթում գտնվող քրեական գործերով հանցագործություններից բացահայտվել է 396 դեպք:
 
Ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել ու բացահայտել մի շարք հանցագործություններ:
 
Նույն ակտիվությամբ օպերատիվ-հետախուզական բնույթի աշխատանքներ են տարվում նախորդ տարիներին կատարված և չբացահայտված ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
 
Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները՝ Ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացրել են մի շարք օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ:
 
Հայտնաբերված հանցագործություններ ու իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ օրենքի սահմաններում կիրառվել են համապատասխան պատժամիջոցներ:
 
Վարչության ծառայողները պարբերաբար հանդիպումներ են անցկացրել հաշվառման մեջ գտնվող քաղաքացիների և անչափահասների հետ: Վարչությունում և ոստիկանության քաղաքային հենակետերում մշտապես կատարվել է բնակչության ընդունելություն:
 
Քաղաքային վարչությունը հաճախակի հանդիպումներ է ունեցել նաև զանգվածային լրատվամիջոցների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
 
Հասարակության հետ մշտական շփումները նպաստել են ոստիկանության նկատմամբ հարգանքի և վստահության ձևավորմանն ու ամրապնդմանը: