Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


06.11.2022 00:06

2022 թվականի 9 ամիսների ընթացքում Արցախում տպագրվել է 12445 անձնագիր, որից 3397-ը տրվել է առաջին անգամ անձնագրավորվող քաղաքացիներին

 2022 թվականի 9 ամիսների ընթացքում Արցախում տպագրվել է 12445 անձնագիր, որից 3397-ը տրվել է առաջին անգամ անձնագրավորվող քաղաքացիներին
Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից կազմակերպվել, իրականացվել և վերահսկվել է Արցախի Հանրապետության անձնագրային համակարգի գործունեությունը:
 
Հսկողություն է իրականացվել Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու, Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու, Արցախի Հանրապետության տարածքից դուրս գալու, ինչպեսնաև Արցախի Հանրապետությունում տարանցիկ գտնվելու և (կամ) երթևեկելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման նկատմամբ:
 
Նշված ժամանակահատվածում իրականացվել է Արցախի Հանրապետության քաղաքացիների ըստ բնակության վայրի հաշվառում, օրենսդրությամբ սահմանված կարգով վարվել է բնակչության պետական ռեգիստրը, ըստ շրջանների և համայնքների՝ որպես մեկ միասնական ցուցակ, կազմվել և վարվել է Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրը:
 
Անձնագրային և վիզաների վարչության ծառայողների աշխատանքը 2020 թվականի ռազմագործողություններից հետո գերծանրաբեռնվել է: Պատճառը՝ տարհանված բնակիչների սպասարկումն է, որն այժմ վարչությունն իրականացնում է ունեցած ներուժով՝ ներառյալ տարածքային ստորաբաժանումների անձնագրային բաժինները:
 
Հաշվետու ժամանակահատվածում տպագրվել է 12445 անձնագիր, որից 3397-ը տրվել է առաջին անգամ անձնագրավորվելու կապակցությամբ:
 
2022 թվականի 9 ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և տարածքային անձնագրային ծառայությունների կողմից 12963 քաղաքացիների անձնագրերում կատարվել է օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշում:
 
Վարչությունը համագործակցելով Հայաստանի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչության հետ, քաղաքացիներին տրամադրվել է 3909 նույնականացման քարտ:
 
Ի դեպ, տարեսկզբից նույնականացման քարտ (ID) ունեցող կամ նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիր տրվում է 10 տարի վավերականության ժամկետով: Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը տրվում էր 2 տարի վավերականության ժամկետով:
 
Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով:
 
Իսկ հուլիսի 1-ից հետո նույնակաացման քարտ ունենալու պարտադիր պահանջը հանվել է: