ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.02.2021 09:26
«Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել
Փետրվարի 12-ին ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերանի շրջանի բնակիչ, 1977թ.ծնված Ա. Գ.-ի տան նկուղում տեղադրված փայտե պահարանի վրա, զննությամբ հայտաբերել և վերցրել են վերջինիս պատկանող 2 փաթեթ, 9.45 գրամ ընդհանուր քաշով չորացված և մանրացված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: