Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

22.05.2023 19:14

«Վերջին զանգ». Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է

«Վերջին զանգ». Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է

Մայիսի 26-ին (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) և 27-ին (6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) Արցախի Հանրապետության բոլոր դպրոցներում կավարտվեն պարապմունքները և 9-րդ ու 12-րդ դասարանցիների համար կհնչի «Վերջին զանգ»-ը:

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, հատկապես դպրոցամերձ փողոցներում, ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները:

Շրջանավարտների ծնողներին խնդրում ենք ցուցաբերել ողջախոհություն, երեխաներին չտրամադրել անձնական օգտագործման ավտոմեքենաները՝ անցանկալի պատահարներից խուսափելու համար:

Ճանապարհային ոստիկանությունը միաժամանակ զգուշացնում է, որ կլինի անզիջում և օրինախախտների նկատմամաբ կկիրառվեն ներգործության խիստ միջոցներ:

Միասին անենք հնարավորը՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Լինենք զգոն և չխախտենք երթևեկության կանոններն ու հասարակական կարգը, որպեսզի մեր շրջանավարտների ամենահիշարժան օրը՝ «Վերջին զանգ»-ն անցնի առանց արտակարգ հետևանքների։

«Վերջին զանգ»-ի կապակցությամբ ՃՈ-ն շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և մաղթում հաջողություններ՝ հետագա ուսման մեջ: