Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

31.12.2021 12:46

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի Ամանորյա և Սուրբծննդյան տոների շնորհավորական ուղերձը

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի Ամանորյա և Սուրբծննդյան տոների շնորհավորական ուղերձը

Հարգելի հայրենակիցներ

Ավարտին է մոտենում 2021 թվականը, պատերազմից հետո առաջին տարին, որը լի էր բազմաթիվ փորձություններով ու մարտահրավերներով:

Նոր տարին դիմավորելու հնարավորությունը մեզ ընձեռվել է հազարավոր կյանքերի շնորհիվ: Մեր երախտագիտությունը հայտնենք բոլոր նրանց, ովքեր կանգնեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում, ովքեր նվիրվեցին անմնացորդ, որ ապրի ու հարատևի Արցախի Հանրապետությունը:

Փառք ու պատիվ մեր հերոս եղբայրներին:

Չնայած բազմաթիվ դժվարություններին, 2021 թվականը հետևողական ու մեծածավալ աշխատանքի, դրանք պատվով հաղթահարելու, վճռականությամբ առաջ մղվելու տարի էր:

Մեծ սպասելիքներ ունենք 2022 թվականից:

Մենք արդեն ծրագրել ենք մեր անելիքները և պատրաստ է բարեփոխումների մի փաթեթ, որը քայլ առ քայլ կիրականացնենք ՆԳՆ համակարգի բոլոր ծառայողների անձնուրաց աշխատանքի շնորհիվ:

Մեր աշխատանքի նպատակը մեկն է՝ ապահովել Արցախի Հանրապետության ներքին անվտանգությունը, ստեղծել համերաշխ ու փոխըմբռնող միջավայր, կանգնել յուրաքանչյուր քաղաքացու կողքին, պաշտպանել նրա հիմնական իրավունքները և ազատությունները, ստեղծել գործունեության լայն դաշտ՝ ՆԳ նախարարություն-հասարակություն կապն ավելի ամրապնդելու համար:

Իրականացված փոփոխությունների արդյունքում մեզ հաջողվել է ստեղծել բացառիկ կարգուկանոն ունեցող Ոստիկանություն և Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

2022 թվականին մենք շարունակելու ենք սկսածը՝ հանուն Արցախի Հանրապետության վառ ու լուսավոր գալիքի:

Մաղթում եմ, որ Սուրբծննդյան լույսն ամբողջ տարի ճառագի բոլորիս օջախներում: Խաղաղություն ու ջերմություն բոլորիս ընտանիքներին:

Հարգանքով՝ ԱՀ ՆԳ նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ