Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 18.04.2024 Արխիվ

30.11.2021 17:34

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատուն և եղբայրական հուշահամալիր-պանթեոն

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատուն և եղբայրական հուշահամալիր-պանթեոն
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր տեղակալ Սամվել Պետրոսյանի և համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատուն, հարգանքի տուրք մատուցել ոստիկանության ավագ սերժանտ Գարիկ Դոլուխանյանի շիրմաքարին, զորակցություն հայտնել Դոլուխանյանների ընտանիքի անդամներին:
 
Նախարարն այնուհետև այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել և խնկարկել ոստիկանության լեյտենանտ Տիգրան Պետրոսյանի և սերժանտ Աշոտ Դալլաքյանի շիրիմներին:
 
«Երախտիքի ու մեծարման խոսքեր որքան էլ հնչեն, միևնույնն է տղաների բացակայությունը միշտ կզգացվի շարքերում, և բոոլոր նրանք, ովքեր հայրենիքին նվիրեցին ամենաթանկը՝ սեփական կյանքը, հավերժ կապրեն մեր մեջ»-նշել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ևս մեկ անգամ հավաստիացրել, որ ինքը և ՆԳ նախարարությունը, մշտապես կանգնած են պատերազմում նահատակված կամ վիրավորում ստացած ՆԳՆ ծառայողների ընտանիքների կողքին:
 
Ոստիկանության ծառայողները հերոսաբար զոհվեցին 2020 թվականի հոկտեմբերին՝ Հադրութի և Ասկերանի վերին ենթաշրջանի պաշտպանության համար մղված թեժ ու անհավասար մարտերում:
 
«Նրանք մեր կողքին չեն, բայց նրանց կիսատ թողած գործն անձնվիրաբար կշարունակի համակարգի յուրաքանչյուր ծառայող: Քանզի հայրենասիրությունը ծնվում է մեր ծննդյան հետ՝ հավատով ու հպարտությամբ լեցուն դարձնում մեր հայացքը և զորացնում մեր բռունցքը»- ընդգծել է նախարարի տեղակալ գնդապետ Սամվել Պետրոսյանը:
 
Նշենք, որ Ոստիկանության մի խումբ ծառայողներ այսօր այցելել են արցախյան երրորդ պատերամում անմահացած բոլոր ոստիկանների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել: Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հերոս ոստիկաններին է այցելել ՀՀ-ում ԱՀ ոստիկանության ներկայացուցիչ, գնդապետ Արթուր Հովհաննսիյանը: