Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

29.03.2021 11:49

ԱՀ ՆԳ նախարարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

ԱՀ ՆԳ նախարարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

Ոստիկանության ծառայողների օպերատիվ աշխատանքի և ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, 2021 թվականի մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ոստիկանության համակարգի հերթապահ մասերում ստացված հաղորդումների մասին դեպքերը՝ նախորդ շաբաթվա համեմատ նվազել են:
Յոթօրյա ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է շմոլ գազի թունավորման 3 դեպք: Այս մասով դժբախտ ելքով պատահարներ չեն գրանցվել:
Շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության մեկ դեպք:
Գողության մասին 4 հաղորդում է ստացվել: Հանցագործությունները բացահայտելու նպատակով ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցներ:
Ոստիկանության շրջանային և քաղաքային բաժիններում ծառայողները շարունակում են կատարել բացատրական աշխատանքներ՝ ապօրինի զենք կրելու, պահպանելու կամ փոխադրելու մասին: Շաբաթվա ընթացքում զենք-զինամթերքի կամովին հանձնման համար դիմել է 4 քաղաքացի:
Չեն նվազել ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը: Մեկ շաբաթվա կտրվածքով հանրապետության տարածքում արձանագրվել է 23 ՃՏՊ, որից 3-ը՝ մարմնական վնասներով, մյուս 20-ը՝ նյութական:
Շաբաթվա ընթացքում ՃՏՊ հետևանքով մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել: