Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

25.02.2022 17:30

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության կոլեգիայի նիստ

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության կոլեգիայի նիստ
Այսօր՝ փետրվարի 25-ին տեղի ունեցավ ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
 
Կոլեգիայի նիստի մեկնարկից առաջ՝ նախ հայտարարվել է լռության րոպե, ի հիշատակ հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած բոլոր ոստիկանների ու հերոսների: Այնուհետև, ներածական խոսքով հանդես է եկել ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:
 
2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցը ներկայացրել է ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը:
 
Չնայած հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված դժվարություններին, ոստիկանության ամբողջ համակարգն աշխատել է գերծանրաբեռնված օրակարգով, կատարելով իր առջև դրված խնդիրները: Ձեռնարկված միջոցներումների շնորհիվ՝ հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել հասարակական կարգն ու անվտանգությունը:
 
Ներկայացնելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ հարկ է նշել, որ 2021 թ. ընթացքում գրանցվել է 1711 հանցագործության դեպք: Նախորդ տարվա համեմատ աճել է 430 դեպքով, որը հիմնականում պայմանավորված է մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության, շրջակա միջավայրի անվտանգության, պետական իշխանության ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվի աճով:
 
Հաշվետու տարում 48 դեպքով աճել են միջին ծանրության, 372-ով՝ ոչ մեծ ծանրության, 12-ով նվազել՝ ծանր և 2-ով՝ առանձնապես ծանր հանցագործությունները: Հաշվետու տարում արձանագրվել է 40 անչափահասի կողմից կատարված 42 հանցագործության դեպք, 2020 թվականի նույն ժամանակահատվածի 30 անչափահասի կողմից՝ 33 դեպքի համեմատ:
 
2021 թվականին հանրապետության տարածքում արձանագրվել է ինքնասպանության 12 և ինքնասպանության փորձի 15 դեպք, նախորդ տարվա ինքնասպանության՝ 13 և ինքնասպանության փորձի 29 դեպքերի համեմատ:
 
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները՝ նշենք, որ հաշվետու տարում վարույթում գտնվող քրեական գործերով և նյութերով հաշվառված 2108 հանցագործություններով՝ նվազել է բացահայտման արդյունավետությունը, որտեղ բացահայտման տոկոսում հաշվվող 2064 հանցագործություններից բացահայտվել է 1026-ը: Միջին ծանրության 725 հանցագործություններից բացահայտվել է 234-ը, ծանր 233 հանցագործություններից՝ 37-ը, առանձնապես ծանր 20 հանցագործություններից՝ 4-ը:
 
Նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտվել է 36 հանցագործություն, 2020թ. նույն ժամանակահատվածի 6-ի համեմատ: Քրեական հետախուզության ծառայողների կողմից հայտնաբերվել է հանցագործության 559 դեպք, իսկ վարույթում գտնվող քրեական գործերով և նյութերով բացահայտվել՝ 332 հանցագործություն, 2020 թվականի նույն ժամանակահատվածում հայտնաբերված 465 և բացահայտված 300 դեպքերի համեմատ:
 
Հաշվետու տարում ոստիկանության իրավասու ստորաբաժանումների կողմից հաշվառվել են պատահարների վերաբերյալ 7999 և հանցագործությունների վերաբերյալ 2579 հաղորդում:
 
Նիստի ընթացքում առանձին ելույթներով հանդես են եկել քրեական հետախուզության վարչության պետ Արայիկ Գասպարյանը, տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Իգոր Օհանյանը, ճանապարհային ոստիկանության պետ Մավրիկ Նասիբյանը, Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանը, Մարտունու շրջանային բաժնի պետ Սուրեն Դանիելյանը, կադրերի բաժնի պետ՝ Արմեն Բաղրյանը:
 
Ելույթների ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ են տվել համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:
 
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը բավարար է գնահատել ոստիկանության 2021 թվականին կատարված աշխատանքը և մատնանշել թերություններն ու բացթողումները։
 
Նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ։
 
Կոլեգիայի նիստի ավարտին գերատեսչական մեդալներով, դրամական խրախուսանքով և թանկարժեք նվերներով պարգևատրվել են 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ իրենց լավագույնս դրսևորած ծառայողները, կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների մի խումբ ծառայողներ:
 
Նիստին մասնակցել են նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, շրջանային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: