Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

21.06.2021 15:22

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ՏԿՀԴՊ վարչությունն իրազեկում է

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության  ՏԿՀԴՊ վարչությունն իրազեկում է
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ վերջին շրջանում աճել է ԱՀ քաղաքացիների դեմ կիրառվող խարդխաության ճանապարհով գումար շորթելու ձևերը: Հանցագործներն անծանոթ հեռախոսահամարներով զանգահարում են ԱՀ քաղաքացիներին, նախ՝ վստահություն ձեռք բերում, ապա որպես կանոն թիրախավորում ՊԲ շարքերում ծառայող զինվորներին, նշելով, որ վերջիններիս շտապ գումար է անհրաժեշտ, այնուհետև խնդրում, որ գումարը առձեռն տան իրենց կողմից ուղարկված տաքսու վարորդին:
 
Հանցագործները «Տերմինալ» համակարգի միջոցով հափշտակված գումարին տիրանալուց հետո անջատում են հեռախոսը:
 
Բացի այդ, վերջին օրերին համակարգչային տեխնիկայի օգնությամբ գումար շորթելու դեպքերը ևս շատացել են:
 
Արդյունքում՝ ԱՀ բնակչությանը պատճառվում է նյութական մեծ վնաս:
 
Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն և նման զանգերին արձագանքելուց հետո անհապաղ դիմել ՏԿՀԴՊ վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:
 
Հեռ.-1-02
 
Ոստիկանության ՏԿՀԴՊ վարչության պետ Իգոր Օհանյան