Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

15.08.2022 12:16

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 08.08.2022-15.08.2022թթ.

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 08.08.2022-15.08.2022թթ.

ՆԳ նախարարության ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողները Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:

2022 թվականի օգոստոսի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 55 հաղորդում, որից 38-ը՝ հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 27-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Նախորդ շաբաթվա համեմատ անփոփոխ է մնացել վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի թիվը: Ստացված է 6 հաղորդումից 5-ը բացահայտվել է: Անձնական ունեցվածքի գողության մասով գրանցվել է 4 հաղորդում, որոնք ոստիկանության ծառայղների կողմից բացահայտվել և քննության փուլում են:

Յոթ օրվա ընթացքում գրանցվել է համակարգչային հանցագործության 2, շրջանառությունն արգելված թմրամիջոցների հայտնաբերման 1 դեպք:

Հանցագործությունները բացահայտելու նպատակով՝ ոստիկանության ծառայողները համագործակցում են Արցախի Հանրապետության իրավապահ բոլոր գերատեսչությունների հետ և ձեռնարկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 3 քաղաքացի:

Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը: Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, որից 20-ը՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 7 քաղաքացի: Օգոստոսի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ՃՏ պատահարների հետևանքով գրանցվել է մահվան ելքով 5 դեպք:

ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 27 դեպք, 20 վարորդ եղել է անսթափ վիճակում, 195-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 7 քաղաքացի: