Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

22.03.2021 12:32

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

2021 թվականի մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում ճանապարհատրանսպորտային դեպքերի, վթարների պատահարների մասին ստացվել է ընդհանուր 28 հաղորդում, որից 4-ը՝ մարմնական վնասվածքներով: Մարմանական վնասվածքով 4 ՃՏՊ-ից երեքը գրանցվել է Ստեփանակերտ քաղաքում, մեկը՝ Մարտակերտի շրջանում: Մահվան ելքով դեպքեր, բարեբախտաբար չեն արձանագրվել:
Յոթօրյա կտրվածքով ոստիկանության հերթապահ մասերում ստացվել է շմոլ գազի թունավորման մասին 5 հաղորդում: Քաղաքացիների թունավորվելու մեծ մասի պատճառը լոգարանում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազն է և գազի վառարան շահագործելը: Շմոլ գազից թունավորված մահվան ելքով դեպքեր շաբաթվա ընթացքում չեն գրանցվել:
Անցած 7 օրվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է սպանության 3 դեպք, որից երկուսը նախնական տվյալներով՝ ինքնասպանության (ինքնահրկիզում) դեպքեր են, մյուսը՝ սպանության: Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն: Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննություննը շարունակվում է:
Կատարվել է գողության 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 4-ը:
Ոստիկանության ծառայողների՝ բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում, ոստիկանության քաղաքային և տարածքային ստորաբաժանումներում 8 քաղաքացու կողմից կամովին հանձնվել է տարբեր տեսակի զենք-զինամթերք: