ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.08.2021 13:06
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը. 09.08.2021 - 15.08.2021
2021 թվականի օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության 1-02 հերթապահ մասում հանցագործությունների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 29 հաղորդում, որից 12-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։
Հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվել են նյութեր: Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող 19 տեղեկություններից 17-ը գտնվում է ստուգման փուլում:
Համակարգի ծառայողների կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 5, թմրանյութի հայտնաբերման 2, զինամթերքի կամովին հանձնաման 2, թունավորման մեկ, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1 դեպք (կեղծ տեղեկանք):
Յոթ օրվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, որից 14-ը՝ նյութական վնասով: Հինգ հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք:
Հանցավորության դեմ պայքարում ոստիկանության ծառայողները անզիջում են և շարունակում են իրականացնել շուրջօրյա համակարգված աշխատանք:
Ոստիկանների շնորհիվ հանրապետության տարածքում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը և պահպանվել կայուն հասարակական կարգ ու կանոն։