Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

21.06.2021 15:14

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը. 14.06.2021 - 20.06.2021

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը. 14.06.2021 - 20.06.2021

2021 թվականի հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն:

Նախորդ շաբաթվա համեմատ 2-ով աճել են ՃՏՊ դեպքերը, նվազել՝ ընդհանուր հանցագործությունների թիվը:

2021 թվականի հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածքի` 5, անձնական ունեցվածքի գողության` 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 1, թմրանյութի հայտնաբերման` 7, թունավորման` 1 և զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք: Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։

Ընդհանուր առմամբ, ոստիկանության Հերթապահ մասում դեպքերի կամ պատահարների վերաբերյալ գրանցվել է 53 հաղորդում:

Համակարգի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ 29-ն արդեն բացահայտվել և ընթացքավորվել է:

Հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ տարածքում գրանցվել է 22 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 16-ը նյութական վնասով, 6-ը՝ մարմնական: ՃՏՊ դեպքերից բուժհաստատություն է դիմել 8 քաղաքացի: