Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

03.08.2021 00:27

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը. 26.07.2021-01.08.2021

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը. 26.07.2021-01.08.2021

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողները, օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, համագործակցելով իրավապահ մյուս մարմինների հետ, շարունակել են հանցավորության դեմ համակարգված աշխատանքները, որոնց արդյունքում հանրապետության տարածքում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը և պահպանվել կայուն հասարակական կարգ ու կանոն։

2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Հերթապահ մասում դեպքերի և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 58 հաղորդում:

Համակարգի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում դրանցից 29-ն արդեն ընթացքավորվել է: Բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 2 դեպք:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, խարդախության` 2, թմրանյութի հայտնաբերման` 2, անձնական ունեցվածքի գողության 5, ապօրինի ծառայատման, շմոլ գազի թունավորման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ մեկական դեպքեր:

Ոստիկանության համակարգը շարունակում է ուժեղացաված ծառայություն իրականացնել հանրապետության ողջ տարածքում: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու, անձնակազմի շրջանում կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: