Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.04.2024 Արխիվ

23.08.2021 21:05

ԱՀ ՆԳՆ նախարար Կ. Սարգսյանը պարգևատրել է նախարարության ֆուտբոլի հավաքական թիմին

ԱՀ ՆԳՆ նախարար Կ. Սարգսյանը պարգևատրել է նախարարության ֆուտբոլի հավաքական թիմին

ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝պետական կառույցների և հիմնարկ-ձեռնարկությունների միջև տեղի ունեցած ֆուտբոլի մրցաշարի հաղթող ՆԳ նախարարության հավաքական թիմին այսօր իր աշխատասենյակում ընդունել ու պարգևների է արժանացրել նախարար Կարեն Սարգսյանը:

Նախարարը նախ շնորհավորել է առաջնության մասնակիցներին, նշել, որ այս հաղթանակը ոստիկանության և ԱԻՊԾ ծառայողների համատեղ առաջին հաղթանակն է, որը տրամաբանական շարունակություն կունենա ինչպես աշխատանքում, այնպես էլ տարաբնույթ առաջնություններում:

Կարեն Սարգսյանը կարևորել է մրցաշարի այսօրինակ ձևաչափը, որը նպաստում են հիմնարկ-ձեռնարկությունների միջև նոր կապերի հաստատմանը, առողջ ապրելակերպի խրախուսմանն ու նախարարության 2 համակարգի ծառայողների ակտիվ հանգստի ապահովմանը:

ՆԳ նախարարը հավաստիացրել է, որ իր և նախարարության հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու է՝ բոլոր ձեռնարկների իրականացմանն աջակցելու համար:

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը, ոստիկանության պետի տեղակալ Նորայր Բաբայանը, ԱԻՊԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրումյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Նարեկ Ավետիսյանը և նախարարի խորհրդական Հարութ Ավագյանը: