Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

22.06.2022 16:33

ԱՀ ՆԳՆ Ոստիկանություն. Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ

ԱՀ ՆԳՆ Ոստիկանություն. Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ

2022 թվականի հունիսի 07-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքի` Մարտունի 80 հասցեի բնակիչ Ս. Բ.-ի հետ «WhatsApp» բջջային հավելվածի միջոցով կապ է հաստատել +77472783913 հեռախոսահամարով գրանցված անհայտ օգտատերը և նամակագրության միջոցով ցանկություն է հայտնել գնել Ս.Բ.-ի կողմից «List.am» հայտարարությունների կայքում տեղադրված մանկական մահճակալը։ Նամակագրության ընթացքում +77472783913 հեռախոսահամարով գրանցված անհայտ օգտատերը առաջարկել է մահճակալը ձեռք բերել առաքիչի միջոցով, իսկ գումարը փոխանցել առցանց տարբերակով, որի համար նրան ուղարկել է «Հայփոստ»-ի առցանց վճարման կեղծ հղում, պահանջելով որպեսզի նա լրացնի բանկային քարտի ամբողջական տվյալները՝ ներառյալ «ArCa» համակարգի կողմից ուղարկված մեկանգամյա գաղտնի կոդը։

Ս․Բախշիյանը, վստահելով, լրացրել է իր բանկային քարտի ամբողջական տվյալները, որի արդյունքում անհայտ անձը, օգտագործելով իր կողմից նախօրոք պատրաստված համակարգչային պաշտպանված տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու /ներթափանցելու/ համար հատուկ միջոց՝ https://haypost.orderp.online/5392385500993 հղումը, առանց թույլտվության ապօրինի տիրացել է համակարգչային համակարգում առկա բանկային քարտի հաշվին և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է քարտում առկա 60000 դրամ գումարը, ինչի արդյունքում Ս.Բ.-ին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։ Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածով և 187-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 192-193-րդ հոդվածներով՝ որոշում է ընդունվել

Սույն դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածով և 187-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և կատարել հետաքննություն: