ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.05.2022 11:40
ԱՀ ՆԳՆ Ոստիկանություն՝ Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ
2021 թվականի հունիս ամսից մինչև 2022 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում՝ Արցախի Հանրապետության Հադրութի շարջանի Տող համայնքի ղեկավար Վ.Գ.-ն, մշտապես ունենալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ, իսկ ԱՀ կառավարության թիվ 336-Ա առ 19.04.2021թ. և 579-Ն առ 03.06.2021թ. որոշումներով հաստատված, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակներում օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական առանձին լիազորությամբ և հետևապես հանդիսանալով պաշտոնատար անձ, թիվ 1-Ա առ 11.03.2022թ. որոշմամբ իր նախագահությամբ ստեղծելով հանձնաժողով, Ստեփանակերտ քաղաքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու կարեկցանքով պայմանավորված, իրավաբանական հետևանքներ առաջացնող՝ պաշտոնական փաստաթուղթ համարվող, հիշյալ ծրագրի պայմաններից բխող՝ ֆինանսական աջակցություն ստանալու հիմք հանդիսացող համայնքի շահառուների ցուցակում, վերջիններիս անվան դիմաց ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու ձևով ցուցակագրել է նախքան պատերազմական գործողությունները սկսվելը համայնքում փաստացի չհաշվառված թվով 57 հատ խոշոր եղջերավոր անասուն, 12 հատ մանր եղջերավոր անասուն, 293 հատ խոզ և 80 հատ մեղվաընտանիք, արդյունքում հիշյալ ցուցակը ուղարկվել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն, որտեղից կեղծ տվյալների հիման վրա տրված տեղեկանքները շահառուների կողմից՝ դիմումին կից ներկայացվել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե որտեղ դրանց հիման վրա կազմվել է շահառուների անհատական գործեր, որոնք փոխանցվել է ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտե պետական ֆինանսական աջակցության ստանալու նպատակով, արդյունքում շահառուների որոշ մասը ստացել են ֆինանսական աջակցություն, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական նյութական վնաս, իսկ շահառուների մասով հանցանքն ավարտին չի հասցվել համայնքի ղեկավարի կամքից անկախ՝ ԱՀ իրավապահ մարմինների հայտնաբերման հանգամանքով պայմանավորված։
Նկատի ունենալով, որ սույն նյութերում առերևույթ առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 33/322-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 191-193-րդ և 198-րդ հոդվածներով, որոշվել է
1.Սույն դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրեսնգրքի 33/322-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և իրականացնել հետաքննություն։